Հայերեն   English   Русский  

​Բոնապարտի ամուսնական պայմանագիրը վաճառվել է 438 հազար եվրոյով


  
դիտումներ: 1685

Ֆոնտենբլոյում աճուրդով վաճառվեց Նապոլեոն Բոնապարտի ու Ժոզեֆինա Բոգարնեի ամուսնական պայմանագիրը` ռեկորդային` 438 հազար եվրո գումարով, հաղորդում է Газета.Ru.-ն:

Աճուրդի էր հանվել պայմանագրի պատճենը, որը պատկանում էր Ժոզեֆինային:

Ի սկզբանե, Osenat աճուրդի տունը ենթադրում էր, որ լոտի արժեքը կկազմի 80-100 հազար դոլար: Պայմանագիրը գնեց նամակների ու արձանագրությունների փարիզյան թանգարանը:
Նապոլեոնն ու Ժոզեֆինան ամուսնական պայմանագիր են կնքել 1796-ի մարտի 18-ին, Փարիզում: Փաստաթղթում նշվում է, որ կողմերը համատեղ սեփականություն չունեն ու մեկը մյուսի պարտքի համար պատասխանատվություն չի կրում:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: