Հայերեն   English   Русский  

Հայ ջրացատկորդները մասնակցում են Գերմանիայի Գրան պրիին


  
դիտումներ: 619

Ջրացատկորդներ Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը` հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդրյանի ղեկավարությամբ մեկնել են Գերմանիա, որտեղ կմասնակցեն Գրան պրիի:

«Տղաները ելույթ կունենան աշտարակացատկում: Հնարավոր է մասնակցեն նաև սինքրոն ցատկերում, սակայն դա տեղում կորոշվի: Մրցավայրում կփորձենք, եթե լավ ստացվի կմասնակցենք: Հայաստանում մենք հնարավորություններ չունենք փորձելու կամ մարզվելու: Այս Գրան պրին թույլ կտա մեզ հասկանալ, թե տղաներն ինչ մարզավիճակում են աշխարհի Գավաթից առաջ, որը վարկանիշային է Ռիոյի Օլիմպիական խաղերի համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդրյանը:

Հայ ջրացատկորդները ելույթ կունենան հունվարի 31-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: