Կոնստանտին Սոնին. ՌԴ տնտեսության զարգացման համար Թուրքիայի պատժամիջոցները պետք է հանվեն:
Համաձայն Սոնինի՝ Թուրքիայի և Ուկրաինայի դեմ իրականացվող տնտեսական պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում աճում է սննդամաթերքի գները: Սոնինը ընդգծել է , որ տնտեսական աճը անհնար է առանց միջազգային առևտրի: Այդ պատճառով առաջին քայլը տնտեսական պատժամիջոցները վերացնելն է:
Երկրորդ քայլը կարճ ժամանակահատվածում երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար «իրական և արդյունավետ» ծրագիր կազմելն է:
Երրորդ քայլով պետք է նվազեցնել պաշտպանությանը հատկացվող բյուջեն: Վիճակագրական տվյալների համաձայն՝ ռուսական բյուջեի 40տոկոսը ծախսվում է պաշտպանական նպատակներով: Սակայն գումարի մի մասը պետք է հատկացվի կենսաթոշակներին, առողջապահությանը և կրթությանը: Համաձայն Սոնինի՝ դա տեղի կունենա վաղ թե ուշ:
Չորրորդ քայլը իշխանությունից խարդախ ղեկավարներին հեռացնելն է: