Հայերեն   English   Русский  

Կատալոնիայի սուվերենությանը կողմ է տարածաշրջանի բնակչության 58%-ը


  
դիտումներ: 872

Հասարակական կարծիքի Omnibus կենտրոնի անցկացրած հարցման տվյալներով, Կատալոնիայի բնակչության 58,8%-ը կողմ է պետության ինքնավար կարգավիճակին, դեմ է 31,9%-ը, հաղորդում է Росбалт-ը:

Ուսումնասիրության ընթացքում Կատալոնիայի անկախության առնչությամբ բնակչության մտավախությունները գնահատվել են 10 բալանոց համակարգով. պարզվել է, որ 30%-ը հայտարարել է, որ «բոլորովին չի վախենում», 11%-ը, ընդհակառակը` «շատ է վախենում»:
Առանց Մադրիդի թույլտվության համաժողովրդական հարցում անցկացնելու մասին օրենքը Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է սեպտեմբերի 19-ին: Իսպանիայի կառավարությունը մտադիր է բողոքարկել այդ օրենքը Սահմանադրական դատարանում:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: