Մինչև 14 տարեկաններին արգելվում է գազավորված ըմպելիք վաճառել
դիտումներ: 1729
Բացի այդ Հասարակական պալատի քարտուղարի տեղակալ Վլադիսլավ Գրիբը կարծում է, որ պետք է շշերի վրա անպայման նշվի, որ քաղցր գազավորված ըմպելիքների չարաշահումը գիրացման ու դիաբետի վտանգ է առաջացնում:
«Երեխան չգիտի, թե ինչ է դիաբետը. նա խմում է, որովհետև իր համար դա լավն է ու հետևանքը լինում է այն, որ նա շաքարի վրա է նստում: Փորձում է ծարավը հագեցնել գազավորվածով, հավատալով գովազդին: Պատասխանատու ծնողները կարող են նրան բացատրել, որ դա վտանգավոր է ու չարժե գնել, սակայն, ընկերների հետ զբոսնելով նա գնում է նորաձև, գովազդվող ըմպելիքն ավելի շուտ, քան կվասը, հյութը կամ էլ հանքային ջուրը: Սա արդեն գենետիկ խնդիր է դառնում, քանի որ, պեպսիով մեծացած սերունդն արդեն իրենց երեխաներն ունեն»:
Ընդ որում, նա նշել է, որ նման միջոցառումները կոնկրետ ապրանքանիշերին չեն ուղղված.»Պարզապես դրանք մի շարք մթերքներ են, որոնք անընդհատ օգտագործելու հետևանքով հոգեբանական սովորույթ է ձևավորվում ու նպաստում տարբեր հիվանդությունների զարգացմանը»:
Գրիբի նախաձեռնությունը պաշտպանել են նաև Պետդումայի պրոֆիլային կոմիտեում.» Ես լրիվ համաձայն եմ երեխաներին նման ըմպելիք վաճառելուն, չէ որ երեխան գաղափար անգամ չունի, որ դրանցից որոշ տեսակներ պարզապես չի կարելի կիրառել»,- ասել է Պետդումայի առողջապահության կոմիտեի անդամ Սերգեյ Ֆուրգալը, ընդգծելով, որ դրանցում, բացի շաքարից նաև մի շարք քիմիական նյութեր կան:
«Խոսքը մի շարք քիմիական հավելիչների, ալերգենների ու տոնուսը բարձրացնող նյութերի մասին է: Երբեմն էլ գազավորված ըմպելիքներում թաուրին է պարունակվում ու նման նյութեր, որոնք նյարդային համակարգի գերգրգռվածություն ու հակում են առաջ բերում: Դա վերաբերում է հատկապես էներգետիկներին»:
Ավելի վաղ Գրիբը ՌԴ վարչապետ Մեդվեդևին խնդրել էր նպաստել դպրոցներում ու մանկական հիվանդանոցներում քաղցր գազավորվածների վաճառքն արգելելուն: