Հայերեն   English   Русский  

Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարը հրաժարական է տվել


  
դիտումներ: 695

Reuters լրատվականի հաղորդմամբ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Այվարաս Աբրոմավիչյուսը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մտադրության մասին:

Աբրոմավիչյուսը հայտարարել է, որ իր ղեկավարած նախարարությունը և իր թիմի նախաձեռնությունները դառնում են կոռուպցիոն շահերի զոհը: Իր հրաժարականի ելույթում Աբրոմավիչյուսը նշել է Պյոտր Պորոշենկոյի դաշնակիցներից մեկին, ում նա մեղադրել է նախարարության աշխատանքը շարունակ խոչընդոտելու և բյուջեի աղբյուրները վերահսկելու փորձերի մեջ:

Աբրոմավիչյուսի հրաժարականի հետևանքով կարող է ձախողվել շուրջ 100 պետական ընկերությունների մասնավորեցման նախագիծը, որն իրականացվելու էր երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու նպատակով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: