Հայերեն   English   Русский  

Ռոնալդինյոն հանդիպել է Հռոմի Ֆրանսիս Պապի հետ (լուսանկար)


  
դիտումներ: 694

Բարսելոնայի ֆոտբոլային թիմի նախկին հարձակվող Ռոնալդինյոն այս շաբաթ հանդիպել է Հռոմի Պապին: Հանրահայտ ֆուտբոլիստը շատ խոնարհ ու համեստ տեսք ուներ Պապի հետ զրուցելիս, ով, պարզվում է, ֆուտբոլի մեծ երկրպագու է: Հանդիպումը կայացել է Scholas Occurrentes վայրում, որը Հռոմի պապի կողմից հիմնադրված կրթական հաստատություն է: Բրազիլացի ֆուտբոլիստն ու Պապը հանդիպեցին հինգշաբթի օրը ֆուտբոլային բարեգործական երկրորդ խաղը քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև Կոստա Ռիկայի ֆուտբոլային թիմի ավագը՝ Բրայան Ռուիսը:

Առաջին անգամ միջոցառումը տեղի էր ունեցել 2014 թվականին, երբ հանդես էին եկել այնպիսի հանրահայտ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մարադոնան և Մեսսին: Ֆուտբոլային բարեգործական խաղից ստացված միջոցները փոխանցվեցին աշխարհի հազարավոր դպրոցներին, իսկ մի մասը նվիրաբերվեց Scholas Occurrentes կրթահամալիրին: Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն Աշխարհի գավաթի մրցանակակիր է: 2005 և 2006 թվականներին նա արժանացել է «Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ» տիտղոսին, սակայն շատ շուտով նրա կարիերան անկում է ապրում 35-ամյա ֆուտբոլիստի կենսակերպի պատճառով: Հայտնի է, որ Ռոնալդոն մշտապես բազմաթիվ խնջույքների էր մասնակցում և բավականաչափ ուշադրություն չէր դարձնում իր աշխատանքին:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: