Հայերեն   English   Русский  

Կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով-Ջեյմս Ուորլիք հանդիպումը


  
դիտումներ: 1067

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը երեքշաբթի`սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ:

Այս մասին հաղորդում է “Թրենդ” գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:
Մամեդյարովը հերթական անգամ պնդել է Ադրբեջանի դիրքորոշումը. հակամարտության կարգավորման համար Հայաստանը, նախ և առաջ, իր զորքերը պետք է դուրս բերի “Հայաստանի կողմից օկուպացված” տարածքներից:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: