Հայերեն   English   Русский  

Պայթյուն Դամասկոսում. կան զոհեր


  
դիտումներ: 1059

Երեքշաբթի օրը մահապարտ ահաբեկիչն ինքն իրեն պայթեցրել է Դամասկոսի բնակելի շրջաններից մեկում` ոստիկանական ակումբի մոտակայքում:

Հղում կատարելով Սիրիայի Ներքին գործերի նախարարությանը` Reuters լրատվականը հաղորդում է, որ պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել:

Սիրիայում Մարդու Իրավունքների գրասենյակը, որը զբաղվում է երկրում բռնության դեպքերի ուսումնասիրությամբ, հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 8 ոստիկան, ևս 20-ը վիրավորվել են:

Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված է, որ անվտանգության աշխատակիցները ահաբեկչին թույլ չեն տվել մուտք գործել խիստ վերահսկողության ներքո գտնվող համալիր և պայթյունը տեղի է ունեցել դրա պարիսպների մոտ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: