Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփը քննադատել է Հռոմի պապին. Time


  
դիտումներ: 881

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում «Հանրապետական» կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրած միլիարդատեր թեկնածու Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պլանավորած այցը ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահման: Գրում է Gazeta.ru.-ն:

Թրամփի կարծիքով՝ Ֆրանցիսկոս պապը չի գիտակցում ԱՄՆ-ում միգրացիայի խնդրի լրջությունը:

«Ես կարծում եմ, որ Հռոմի պապը շատ քաղաքականացված անձ է: Կարծում եմ, որ նա չի հասկանում մեր երկրի խնդիրները: Հավանաբար նա չի գիտակցում Մեքսիկայի հետ բաց սահմանի ամբողջ լրջությունը», - հայտարարել է Թրամփը:

Քաղաքական գործիչը համոզված է, որ Մեքսիկան բաց սահմանի հաշվին հարստանում է, իսկ ԱՄՆ-ն միայն տուժում է այդ հանգամանքից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: