Հայերեն   English   Русский  

Հայ ըմբիշները ևս երկու բրոնզե մեդալ են նվաճել Կիևի մրցաշարում


  
դիտումներ: 655

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին իրենց ելույթները Ուկրաինայի անվանի մարզիկներին և մարզիչներին նիրված միջազգային 20-րդ մրցաշարում:

Մրցումային վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել 61 կգ, 70 կգ, 86 կգ և 125 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:

Հայ ըմբիշներին հաջողվեց երկու բրոնզե մեդալ նվաճել:

61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց իրանցի ըմբիշ Մեհրան Նասիրիաֆրաչալիին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում առավելության հասավ ուկրաինացի Պետրո Բիելիչուկի նկատմամբ:

70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը նունպես մեկնարկային գոտեմարտում պարտվեց իրանցի մարզիկի, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Աարոն Պիկոյին:

Այսպիսով` Հայաստանի հավաքականի ըմբիշները հայրենիք կվերադառնան երեք բրոնզե մեդալով:

Մրցաշարին մասնակցում էին 6 երկրի ավելի քան 100 ըմբիշ:

Մրցաշարը մեկնարկել էր փետրվարի 13-ին, ավարտվեց փետրվարի 14-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: