Հայերեն   English   Русский  

​Թանձրահյութ «Ախորժակ»


  
դիտումներ: 14718

Փորձառու տնտեսուհիներն այս թանձրահյութի հազարումի բաղադրատոմս գիտեն: Սակայն սա, թերևս ամենահամեղներից է, որի համը երբեք չեք մոռանա:

Բաղադրությունը

6 կգ լոլիկ
3 կգ ծիծակ (կծու սիրողների համար` 1,5 կգ-ը` կծու)
1 բաժակ քացախ
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ ձեթ
մի կապ մաղադանոս
աղ:
Պատրաստման եղանակը
Լոլիկը լվանալ ու վրան եռման ջուր լցնել` կճեպը հեշտ հեռացնելու համար: Ապա կտրատել ու լցնել կաթսայի մեջ եփել այնքան, որ ստացվի համասեռ զանգված: Հետո ծիծակը լվանալ, հեռացնել պտղակոթունը, սուր ծայրից 4 մասի բաժանել ու լցնել լոլիկի վրա, մի փոքր եփից հետո ավելացնել քացախը, ձեթն ու շաքարավազը: Իսկ վերջում նաև կտրատած մաղադանոսն ու աղը: Ամբողջ զանգվածը եփել 3 ժամ, տաք-տաք լցնել ախտահանված բանկաների մեջ և պահածոյացնել:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: