Լեհաստանը և Ուկրաինան արգելել են ռուսական բեռնատարների մուտքն իրենց տարածք
Հարյուրավոր բեռնատարներ կուտակվել են Բելառուսի և Լիտվայի միջև գործող 3 սահմանային անցակատերում, որոնք այս պահին ռուսական ապրանքները դեպի Եվրոպա ուղարկելու միակ այլընտրանքային ուղին են: Ռուսաստանի և Լեհաստանի միջև առևտրային երթևեկության մասին պայմանագրի ժամկետը սպառվել է փետրվարի 1-ին, ինչից հետո Մոսկվան և Վարշավան չեն կարողացել համաձայնության գալ Լեհաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու պայմանների շուրջ:
Բելառուսի տարածքով Եվրոպա անցնելը մակ շաբաթով ավելի երկար է տևում, քան ուղիղ երթևեկությունը: Լիտվայի սահմանը հատելու համար ռուսական պետհամարանիշերով բեռնատարները ստիպված են սպասել մոտ 48 ժամ:
Ուկրաինան իր հերթին հայտարարել է, որ ժամանակավորապես արգելում է ռուսական բեռնատարների մուտքը երկիր: Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները արգելել էին ուկրաինական 150 բեռնատարների մուտքը: Վերջիններս Ռուսաստանի տարածքով ուղևորվում էին Կազախստան: