Հայերեն   English   Русский  

Իսրայելի դեմ պաստառներ` Լոնդոնի մետրոպոլիտենում


  
դիտումներ: 659

Իսրայելի դեմ գործող բրիտանական BDS (Boycott, Divestment and Sanctions) շարժումը Լոնդոնի մետրոպոլիտենում բազմաթիվ պաստառներ է փակցրել, որոնք քննադատում են գրավյալ տարածքներում պաղեստինցիների հանդեպ ցուցաբերվող Իսրայելի քաղաքականությունը: Հաղորդում է arabic.rt.com-ը:

պաստառ

Փետրվարի 22-ին Լոնդոնի մետրոյի շուրջ 500 վագոններում հայտնաբերվել են «բրիտանական զենքը օգտագործվում է պաղեստինցիների դեմ», « Բի Բի Սին կողմնակալ է` հօգուտ Իսրայելի» և նման բովանդակությամբ պաստառներ:

Բոյկոտի և պատժամիջոցների բրիտանական կազմակերպությունը միջազգային հանրությունից պահանջում է ստիպել Իսրայելին գործել միջազգային իրավունքի շրջանակներում: Այն փորձում է տնտեսապես և քաղաքական ճանապարհով ճնշում գործադրել Իսրայելի վրա` Արևմտյան ափում և Գազայի հատվածում իսրայելական շրջափակումը վերացնելու և պաղեստինցիների իրավունքները վերականգնելու համար:

պաստառ

Շարժումն իր գործունեությունը սկսել է 2005 թվականի հուլիսի 9-ին` պաղեստինյան ոչ կառավարական 171 կազմակերպությունների կողմից: Կազմակերպությունը բողոքի ակցիաներ և կոնֆերանսներ է կազմակերպել աշխարհի մի շարք երկրներում: Դրա շարքերը համալրում են բազմաթիվ գիտնականներ, արհեստակցական միություններ, կուսակցություններ և Իսրայելի քաղաքացիներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: