Հայերեն   English   Русский  

Ֆեյսբուքի նոր ռեակցիաների մասին


Ինչպես ակտիվացնել


  
դիտումներ: 735

Ֆեյսբուքում նոր փոփոխությունները, հավանաբար, հասցրել եք տեսնել: Բանն այն է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցը որոշել օգտատերերի ամենօրյա տրամադրություններն արտահայտող 5 նոր ռեակցիաներ ավելացնել: Այժմ այս կամ գրառման մասին ձեր վերաբերմունքը կարող եք արտահայտել հետևյալ էմոջիներով՝ «սեր» (Love), «ծիծաղ» (ha ha), «զարմանք» (wow), «տխրություն» (sad), «զայրույթ» (angry) և «համաձայնության» նշան (yay):

Եթե Ձեզ հետաքրքրում է, թե ինչպես ակտիվացնել նոր ռեակցիաները, ապա նշենք, որ դա շատ պարզ է: Մկնիկը «հավանել» կոճակի վրա պահեք՝ վերևում կհայտնվեն մյուս բոլոր ռեակցիաները, կարող եք ընտրել ձերը:

Նոր ռեակցիաները կարող ենք, սակայն, միայն գրառումների տակ դնել, մեկնաբանությունների դեպքում դեռևս միայն «հավանել» կոճակը կարող ենք կիրառել:

Բացի այդ, կարող եք տեսնել, թե քանի օգտատերեր է տվյալ ռեակցիան ցույց տվել:

Ֆեյսբուքի ղեկավարությունը կարծում է՝ այս ռեակցիաների միջոցով կարծիք արտահայտելը արդեն ավելի հեշտ կլինի: Մինչև ռեակցիաները թողարկելը Ֆեյսբուքի ղեկավարությունը զրուցել է բազմաթիվ գիտնականների հետ՝ մարդկային հիմնական զգացմունքները պարզելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: