Հայերեն   English   Русский  

Բնապահպաններն ահազանգում են Ֆեյսբուքի միջոցով վայրի կենդանիների վաճառքի մասին


  
դիտումներ: 824

Բնապահպաններն անհանգստություն են հայտնել այն մասին, որ Ֆեյսբուքը հարթակ է վտանգված կենդանիների առցանց վաճառքի համար: Այս մասին հայտնում է BBC լրատվականը:

Վայրի բնության դիտարկմամբ զբաղվող «Թրաֆիք» ցանցն ուսումնասիրություն է իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ ֆեյսբուքյան որոշ խմբերում վաճառվում են վայրի կենդանիներ, որոնք գտնում են հատուկ պաշտպանության ներքո: Դրանց թվում կան մալազիական արջեր, գիբոններ և այլն: Ըստ կազմակերպության` սոցցանցերի միջոցով կենդանիների անօրինական վաճառքը աճող սպառնալիք է ողջ աշխարհում:

«Թրաֆիք»-ի աշխատակիցները 5 ամիս շարունակ ուսումնասիրել են ֆեյսբուքյան 14 խմբեր և գրանցել վայրի կենդանիների վաճառքի 300 դեպք: Ֆեյսբուք սոցիալական ցանցի ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք առանց վարանելու կհեռացնեն նման բովանդակություն պարունակող խմբերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: