Արևելյան Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունները կրկին ձախողվել են
դիտումներ: 743
Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանությունները, որոնք Ուկրաինայում խաղաղության հաստատման հիմնական խրախուսողներն են, հույս են հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ ամիսներ տևած երկկողմ ճնշումներից հետո հնարավոր կլինի բեկում մտցնել ուկրաինական հակամարտության մեջ, սակայն չորս ժամ տևած բանակցություններից հետո կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել:
Նշվում է, որ Ուկրաինայի արևելքում`հատկապես Դոնբաս շրջանում, մեծացել են հրադադարի խախտման դեպքերը և բախումները Ուկրաինայի կառավարական ուժերի և ռուսամետ ապստամբների միջև: