Հայերեն   English   Русский  

Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է բասկետբոլի Մոսկվայի «Դինամո» ակումբի ղեկավարներին


  
դիտումներ: 1588

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, Հրաչյա Ռոստոմյանը այսօր ընդունեց Ռուսաստանի բասկետբոլի «Դինամո» կենտրոնական ակումբի պատվավոր նախագահ, օլիմպիական խաղերի չեմպիոն Եվգենի Գոմելսկիին, գործադիր տնօրեն Սերգեյ Սկորոչկինին և բասկետբոլի տղամարդկանց Մոսկվայի «Դինամո» ակումբի նախագահ Գոռ Խեչոյանին:

Այս մասին հայտնում է բասկետբոլի Հայասատանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Հրաչյա Ռոստոմյանը հյուրերին պատմել է հայկական բասկետբոլում կատարվող աշխատանքների մասին: Քննարկվել են Հայաստանում բասկետբոլի զարգացմանը ուղղված մի շարք ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչվեն 2014-15 թթ ընթացքում: «Դինամոյի» ղեկավարները նշել են, որ Հայաստանում բասկետբոլի նկատմամբ առկա հետաքրքրությունը և զանգվածայնությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում մարզաձևի զարգացման համար: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ավելի սերտորեն համագործակցելու, հանդիպումներ կազմակերպելու Երևանում և Մոսկվայում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: