Հայերեն   English   Русский  

Անհրաժեշտ է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար. Կիրիլ պատրիարք


  
դիտումներ: 2180

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Մոսկվայում Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:

«Կցանկանայի ընդգծել ձեր մեծ դերը ԼՂ հակամարտության կարգավորմանը ուղղված երկխոսության մեջ: Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել, քանի որ այս հարցի համար խաղաղ և արդարացի լուծում գտնելուց բացի ուրիշ ճանապարհ չկա: Գիտեմ, որ սա նաև ձեր համոզմունքն է»,-ասել է Կիրիլ պատրիարքը` դիմելով Փաշազադեին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: