Հայերեն   English   Русский  

Կիևում ցուցարարները քարեր և ձվեր են նետել Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ


  
դիտումներ: 1169

Կիրակի օրը Կիևում տեղի ունեցած ցույցի ժամանակ ուկրաինացի զայրացած ցուցարարները քարեր և ձվեր են նետել Ռուսաստանի դեպսանատան ուղղությամբ: Euronews-ի հաղորդմամբ նրանք Ռուսաստանի իշխանություններին կոչ են արել ազատ արձակել նախկին ռազմական օդաչու և խորհրդարանի անդամ Նադյա Սավչենկոյին, ով ներկայումս կալանավորված է Մոսկվայում:

Հիշեցնենք, որ Սավչենկոն ձերբակալվել է 2014թ. հունիսին արևելյան Ուկրաինայում: Նրան մեղադրում են երկու ռուս լրագրողների սպանության մեջ, սակայն նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է ընդհուպ մինչև 25 տարվա ազատազրկում: Նրա դատավարությունը պետք է տեղի ունենա Մոսկվայում, սակայն դատական գործընթացները հետաձգվել են, ինչին ի պատասխան Սավչենկոն հացադուլ է հայտարարել:

Շատերի համոզմամբ ուկրաինուհի օդաչուն քաղբանտարկյալ է: Սավչենկոյի ընտանիքը և ընկերները Արևմուտքին կոչ են արել միջամտել նրա գործին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: