Հայերեն   English   Русский  

Ծաղկաձորում մեկնարկում է բռնցքամարտիկների ուսումնամարզական հավաքը


  
դիտումներ: 769

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը, որի ընթացքում կնախապատրաստվի Թուրքիայում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարի:

«Այսօր մեկնարկում է ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում, որտեղ մարզիկները հիմնականում կաշխատեն իրենց ֆիզիկականի զարգացման վրա: Բացի այս հավաքից մենք ևս մեկ ուսումնամարզական հավաք կունենանք արդեն Աբովյանում, որից հետո կմեկնենք Թուրքիա»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Ծաղկաձորյանի հավաքը մեկնարկել է մարտի 9-ին և կեզրափակվի մարտի 20-ին: Հավաքին մասնակցում են 23 մարզիկ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: