Հայերեն   English   Русский  

​Հանրահայտ աստղերի և պապարացիների վտանգավոր ու զավեշտալի բախումները


  
դիտումներ: 1164

Պապարացիները անկախ լուսանկարիչներ են, որոնք ամենուր հետևում են հանրահայտ մարդկանց և փորձում հնարավորինս շատ լուսանկարել աստղերին, հատկապես, երբ նրանք գտնվում են անհարմար կամ ամոթալի իրավիճակներում: Պապարացիները կարող են հանրահայտ մարդու կյանքը դժոխք դարձնել իրենց հանդուգն ու երբեմն աններելի արարքներով: Ահա թե ինչ վտանգավոր ու զավեշտալի դեպքեր են տեղի ունեցել, երբ պապարացիները որոշել են ծուղակը գցել աստղերին՝

Հարրի Սթայլսը փրկում է երկրպագուհուն

One Direction խմբի անդամ Հարրի Սթայլսը գրեթե ամեն օր բախվում է պապարացիների հետ; Այսպիսի մեծ ուշադրությունը վտանգում է ոչ միայն երգչի, այլև նրա երկրպագուների կյանքը: Նյու-Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում Հարրի Սթայլսը փրկում է իր երկրպագուհուն, երբ երիտասարդ աղջիկը ընկնում է բազում պապարացիների ոտքերի տակ: Պարզվում է՝ երկրպագուհին բաց չի թողել հնարավորությունը՝ լուսանկարելով այն պահը, երբ Հարրինօգնության ձեռք է մեկնում իրեն; Բնականաբար, այս լուսանկարը շուտով հայտնվում է համացանցում:

Լեոնարդո Դի Կապրիո

Լեոնարդո Դի Կապրիոյին փորձում են հոտոտել

Ուկրաինացի լրագրողՎիտալի Սեդիուկը, նկատելով Լեոնարդո Դի Կապրիոյին կինոփառատոներից մեկի ժամանակ, մոտենում է դերասանին և միքանիրոպեշարունակսկսում հոտոտել նրա մարմնի ստորին հատվածը մինչ այն պահը, երբ անվտանգության աշխատակիցները հեռացնում են նրան դերասանի կողքից: Հարկ է նշել, որ Լեոնարդո Դի Կապրիոն արժանապատվորեն է իրեն դրսևորելայս տարօրինակ իրավիճակում՝ պարզապես թեթև ժպտալով և շարունակելով վայելել երեկոն:

Լինդսի Լոհան

Լինդսի Լոհանը ավտովթարի է ենթարկվում պապարացիերի հետապնդման պատճառով

Գնումներ կատարելուց հետո հանրահայտ դերասանուհի Լինդսի Լոհանը նկատում է, որ իրեն հետևում են մի խումբ լուսանկարիչներ: Դերասանուհին, ագրեսիվ պապարացիներից խուսափելու նպատակով, սկսում է այնքան արագ վարել իր մեքենան, որ ի վերջո ավտովթարի է ենթարկվում: Բարեբախտաբար, Լոհանը պարզապես թեթև վնասվածքներ էր ստացել:









Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանին փորձել են գետնին տապալել

Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում, երբ Քիմ Քարդաշյանը դուրս էր գալիս իր մեքենայից, մի լուսանկարիչ փորձեց հարձակվել Քիմի վրա և գետնին տապալել նրան: Անվտանգությանաշխատակիցները, բարեբախտաբար, հասցրին ժամանակին կանգնեցնել խելագար լուսանկարչին՝այդ ընթացքում նաև մի կողմ տանելով Քիմ Քարդաշյանին:




Ուիլ Սմիթ

Ուիլ Սմիթին փորձել են համբուրել

Ուիլ Սմիթը իր ֆիլմերից մեկի պրեմիերայի ժամանակ բախվել է մի լրագրողի, ով ամեն կերպ ջանում էր համբուրել Ուիլ Սմիթի շուրթերը: Ի վերջո Սմիթը ապտակեց լրագրողին, իսկ անվտանգության աշխատակիցերը մի կերպ հեռացրին նրան դերասանի ճանապարհից: Չնայած Սմիթը շատ բարկացած էր այս դեպքի պատճառով՝ նա կարողացավ իրեն տիրապետել՝ շարունակելով ողջունել իր մյուս երկրպագուներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: