Հայերեն   English   Русский  

Պատրիարք Կիրիլը և շեյխ ուլ-իսլամ Ալլահշյուքուր Փաշազադեն քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հարցը


  
դիտումներ: 981

Ադրբեջանի և ուղղափառ աշխարհի միջև հարաբերությունները լավացնելու անհրաժեշտություն չկա: Դրանք առանց այդ էլ շատ լավ են: Այս մասին ասել է Մոսկվայի և համայն Ռուսաստանի պատրիարք Կիրիլը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Վերջինս նշել է, որ ինքը գերազանց և բարեկամական հարաբերություններ ունի Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշյուքուր Փաշազադեի հետ. “Մենք մշտապես աշխատանքային կապի մեջ ենք գտնվում: Ղարաբաղյան հակամարտությունն այն հարցերից մեկն է, որի ուղղությամբ մենք միասին աշխատում ենք: Մենք նորից քննարկեցինք այս խնդրի լուծումը”,- ընդգծել է Մոսկվայի և համայն Ռուսաստանի պատրիարք Կիրիլը:

Պատրիարքը նշել է, որ իր այցը Բաքու օրակարգում է, բայց կոնկրետ ամսաթիվը դեռևս որոշված չէ:

Պատրիարք Կիրիլը և շեյխ ուլ-իսլամ Ալլահշյուքուր Փաշազադեն քննարկել են նաև Մերձավոր և Միջին Արևելքում հակամարտությունների խաղաղ կարգավորումը, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: