Հայերեն   English   Русский  

Կատալոնիան պաշտոնապես հայտարարել է անկախության հանրաքվե անցկացնելու մասին


  
դիտումներ: 1310

Շաբաթ օրը Իսպանիայի Կատալոնիա շրջանի նախագահը պաշտոնապես հայտարարել է անկախության հանրաքվե անցկացնելու մասին:

Վարչապետ Մարիանո Ռախոյի կառավարությունը պնդում է, որ նոյեմբերի 9-ին նախատեսված հանրաքվեն անօրինական է և տեղի չի ունենա:

Կատալոնիայի առաջնորդ Արթուր Մասը Բարսելոնայի կառավարության գլխամասային գրասենյակում հատուկ արարողությամբ ստորագրել է հանրաքվեի մասին որոշումը, որին աջակցում են շրջանի քաղաքական առաջնորդների մեծ մասը:

Հայտարարության պահին Ռախոյը հետ էր վերադառնում Չինաստանից:

Ռախոյը առաջիկա օրերին խնդրի կապակցությամբ արտակարգ հանդիպում կունենա կաբինետի հետ: Իսպանիայի կառավարությունը պատրաստվում է վերջերս Կատալոնիայում ընդունված անկախության հանրաքվե անցկացնելու մասին օրենքը վիճարկել սահմանադրական դատարանում:

Իսպանիայի սահմանադրությունը չի թույլատրում բոլոր իսպանացիներին չընդգրկող ինքնիշխանության վերաբերյալ հանրաքվեներ անցկացնել, իսկ փորձագետները հայտնում են, որ սահմանադրական դատարանը քվեարկությունը անօրինական կհամարի:

Մեկ շաբաթ առաջ Շոտլանդիան դեմ էր քվեարկել Բրիտանիայից անկախանալուն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: