Հայերեն   English   Русский  

BBC-ի անդրադարձը Անի քաղաքին


  
դիտումներ: 7208

Հանրահայտ BBC-ն անդրադարձ է կատարել հայոց հնագույն մայրաքաղաք Անիին՝ ներկայացնելով նրա հայտնի եկեղեցիներից մի քանիսը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն:





Կայսրություն, որն աշխարհը մոռացավ

Ուրվականների լքված քաղաք

Դարեր շարունակ բազմաթիվ թագավորությունների և կայսրությունների կողմից իշխված այս քաղաքը՝ Անին, ժամանակին հյուրընկալել է հազարավոր մարդկանց՝ հայկական միջնադարյան Բագրատունիների տոհմի իշխանության օրոք դառնալով մշակութային կենտրոն և տարածաշրջանային գերուժ: Այսօր դա մի ահարկու, ուրվականների լքված քաղաք է, որը միայնակ կանգնած է մի Թուրքիայի հյուսիս-արևելյան սարահարթի հեռավոր լեռներում, թուրքական սահմանային Կարս քաղաքից 45 կմ հեռավորության վրա: Երբ քայլում եք բազմաթիվ փլատակների մոտով, որոնք ավելի քան 90 տարի շարունակ անտերության են մատնված եղել, միակ ձայնը, որը լսվում է, Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանն ընդգծող կիրճից եկող քամու ձայնն է:

Անի մայրաքաղաք








Կառավարողների բազմությունը

Այցելուներին, որոնք հատում են Անիի պարիսպները, դիմավորում է ավերակների տեսարան, որոնք հատել են երեք դար և հինգ կայսրություն, այդ թվում ` հայկական Բագրատունիներին, բյուզանդացիներին, սելջուկ-թուրքերին, վրացիներին և օսմանցիներին: Անիի սարահարթը զիջվեց Ռուսաստանին, երբ Օսմանյան կայսրությունը պարտություն կրեց 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմում: Համաշխարհային պատերազմի բռնկումից հետո թուրքերը պայքարում էին հյուսիս-արևելյան Անատոլիան ետ վերցնելու համար, ու թեև նրանք վերագրավեցին Անին ու շրջակա տարածքը, տարածաշրջանը տրվեց նորանկախ Հայաստանի Հանրապետությանը: Տարածքը վերջին անգամ ձեռքից ձեռք անցավ այն բանից հետո, երբ նորաստեղծ Թուրքիայի Հանրապետությունը գրավեց այն 1920 թվականի Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ:

Անի մայրաքաղաք









Թեժ մրցակցությանը տարածք

Ախուրյան գետի վրայով անցնող հինավուրց կամրջի ավերակները համապատասխանում են հայ-թուրքական հարաբերությունների լարված բնույթին: Երկու երկրները վաղուց տարաձայնություններ ունեին Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի նկատմամբ իրականացված զանգվածային սպանությունների վերաբերյալ, և 1993 թ.-ին Թուրքիան պաշտոնապես փակեց իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ` ի պատասխան Հայաստանի և Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի միջև տարածքային հակամարտության:

Անի մայրաքաղաք









Ավերակները փրկելու փորձեր

Չնայած նրան, որ հայ-թուրքական լարվածության կենտրոնական քննարկման առարկան Անի քաղաքն է, հնագետները և ակտիվիստները շարունակում են գործադրել իրենց ջանքերը` փրկելու ավերակները, որոնք լքվել են հօգուտ ավելի մատչելի ու պակաս պատմական նշանակություն ունեցող վայրերի: Պատմաբանները վաղուց են պայքարում Անիի՝ որպես մոռացված միջնադարյան արժեք ճանաչման համար, ինչի արդյունքում Անին այժմ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության բնակավայր ճանաչվելու նախնական ցուցակում: Մի փոքր հաջողության և ուշադիր վերականգնողական աշխատանքների շնորհիվ, որոնք սկսվել է 2011 թ., նրանք կկարողանան կանգնեցնել ժամանակի ձեռքերը:

Անի մայրաքաղաք








1000 ու 1 եկեղեցիների քաղաք

Գիտնականները հաշվարկել են, որ 11-րդ դարում՝ իր ծաղկման ամենաբուռն փուլում, Անիի բնակչությունը եղել է մոտ 100,000 մարդ:

Անին հայտնի է որպես 1000 ու 1 եկեղեցիների քաղաք: Տեղի հայ կառավարիչները և քաղաքային վաճառականները ֆինանսավորվել են աննախադեպ թվով եկեղեցիների կառուցում, որոնք բոլորը նախագծվել են ժամանակի մեծագույն ճարտարապետական և գեղարվեստական ուղեղների կողմից: Չնայած որ անունը մի փոքր չափազանցված է, այդուհանդերձ հնագետները մինչև օրս հայտնաբերել են առնվազն 40 եկեղեցիների, մատուռների և դամբարանների ապացույցներ:

Անի մայրաքաղաք








Տպավորիչ տաճարը

Անիի տաճարը վեր է սլանում լքված քաղաքում: Չնայած, որ նրա գմբեթը փլուզվել է 1319 թ. երկրաշարժից , իսկ դարեր անց, մեկ այլ երկրաշարժից ավերվել է նրա հյուսիս-արևմտյան հատվածը, այն ապշեցնում է իր չափերով: Տաճարի շինարարությունը ավարտվել է 1001 թ., Գագիկ Ա հայոց թագավորի օրոք, երբ Անիի բնակչությունը և հարստությունը իր իր գագաթնակետում էր: Տրդատը՝ հայ մեծանուն ճարտարապետը, որը նախագծել է եկեղեցին, նաև օգնել է բյուզանդացիներին վերանորոգել Այա Սոֆիայի գմբեթը:

Անի մայրաքաղաք









Կես եկեղեցին

Թեև Սուրբ Փրկիչ եկեղեցու միայն մի կեսն է պահպանվել, այն հստակ ցույց է տալիս Բագրատունիներին գեղարվեստական հմտությունները և ժամանակի անխուսափելիությունը: Եկեղեցին, որ այժմ կանգուն է երկաթե խողովակների միջոցով, կառուցվելիս եղել տպավորիչ ճարտարապետական սխրանք: Այն կազմված է եղել 19 կամարներից և գմբեթը, բոլորը պատրաստված տեղական կարմրավուն - շագանակագույն հրաբխային բազալտից:

Եկեղեցում է նաև պահվել Սուրբ Խաչի մասունքներից մեկը, որի վրա Հիսուսը խաչվել է: Հիշատակվում է, որ եկեղեցու հովանավոր, իշխան Աբլղարիբ Պահլավունին ձեռք է բերել մասունքը Կոստանդնուպոլիս կատարած այցի ժամանակ:

Անի մայրաքաղաք









Իշխանի դամբարան

10-րդ դարի վերջին կառուցված Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցում 1900-ականների սկզբին հայտնաբերվեց դամբարան՝ թաղված եկեղեցու հյուսիսային հատվածում, որտեղ ամենայն հավանականությամբ, տեղակայված է եկեղեցու հովանավոր, իշխան Գրիգոր Պահլավունու և նրա մերձավորների մնացորդները: Դժբախտաբար Անիի շատ վայրերի նման, 1990-ականներին իշխանի գերեզմանը թալանվել է:

Անի մայրաքաղաք








Ստորգետնյա քաղաքի մնացորդները

Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցու առջևի ժայռում երևում են բազմաթիվ քարանձավներ, որոնք, ըստ որոշ պատմաբանների, կարող էին գոյություն ունենալ նախքան Անին: Քարանձավներ երբեմն նկարագրվում են որպես Անիի «ստորգետնյա քաղաք» և նշանները ցույց են տալիս, որ դրանք օգտագործվել են որպես դամբարաններ ու եկեղեցիներ: 20 - րդ դարի սկզբում քարանձավներից ոմանք դեռևս օգտագործվում էին որպես կացարաններ:

Անի մայրաքաղաք








Պատերը ծածկող որմնանկարները

Սբ Գրիգոր կամ Տիգրան Հոնենց եկեղեցին Անիի ամենալավ պահպանված շինություններից մեկն է՝ զարդարվածՔրիստոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի կյանքի տեսարանները պատկերող նկարների մնացորդներով:

Անի մայրաքաղաք








Բանավեճի առարկան

Մանուչեհր մզկիթի կառուցման նպատակը բանավեճի առարկա է թուրքական և հայկական կողմերի համար: Ոմանք պնդում են, որ այդ շենքը ժամանակին ծառայել է Բագրատունիներին որպես պալատ և միայն ավելի ուշ վերածվել է մզկիթի: Մյուսները պնդում են, որ այդ կառույցը կառուցվել է որպես մզկիթ և այդպիսով եղել է առաջին թուրքական մզկիթն Անատոլիայում: 1906-1918 թթ. մզկիթը ծառայել է որպես ռուս հնագետ Նիկողայոս Մառի կողմից Անիի պեղումների գտածոների թանգարան:

Անի մայրաքաղաք








Երբեմնի ահարկու պարիսպները

Կարող է թվալ, թե Անիի պարսպները ցանկացած պահի կարող են քանդվել, բայց երբ 10-րդ դարում դրանք կառուցվում էին, նախատեսվում էր, որ դրանք ահռելի պաշտպանություն կիրականացնեն: Բագրատունյաց ընտանիքի թագավորները կառուցել են դրանք, որպեսզի ամրացնեն նոր մայրաքաղաքը, և դարերի ընթացքում քաղաքը պաշտպանված է եղել նվաճողների հարձակումներից:. Այս պարիսպները Անիի բնակիչների հետ միասին ականատես են եղել Բագրատունյաց հայերի և բյուզանդացիների, բյուզանդացիների ևւ սելջուկների միջև արյունալի հակամարտությունների:

Անի մայրաքաղաք

Չնայած Անիի՝ որպես պատերազմի դաշտ հանդես գալու պատմության, ավերակները ներկայացնում է պատմության բազմաթիվ ժամանակաշրջանները, որոնց ընթացքում քաղաքը ականատես է եղել ուշագրավ փոխադարձ մշակույթների կրոնների և գեղարվեստական մոտիվների նշանակալի փոխանակման:

Անի մայրաքաղաք





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: