Հայերեն   English   Русский  

Ռուսաստանի դատարանը մեղավոր է ճանաչել Նադյա Սավչենկոյին


  
դիտումներ: 1479

Ռուսաստանի դատարանը ուկրաինացի օդաչու Նադյա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել ռուս երկու լրագրողների սպանության մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն` հղում կատարելով ռուսական լրատվամիջոցներին:

Մեղադրող կողմը պնդել է, որ Սավչենկոն հրահանգել է կրակ բացել ռուս լրագրողների ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս մահացել են, և մեղադրյալի համար պահանջել է 23 տարվա ազատազրկում: Սավչենկոյի փաստաբանները հայտարարել են, որ ըստ հեռախոսային զանգերի արձանագրության`իրենց պաշտպանյալը գերի է ընկել լրագրողների մահից առաջ:

Սավչենկոյի դատավճիռն ուժի մեջ կմտնի երեքշաբթի օրը, երբ դատարանը հիմնավորի կայացված վճռի արդարացիությունը: Ավելի վաղ ուկրաինացի օդաչուի փաստաբաններից մեկը հայտարարել էր, որ ռուսական դատարանն «անկասկած» մի քանի տասնամյակի ազատազրկման կդատապարտի Սավչենկոյին, քանի որ այնտեղ աշխատում է այնպիսի քարոզչամեքենա, որը զուրկ է «ազատության և արդարադատության» գաղափարներից:

Ուկրաինան և որոշ արևմտյան երկրներ դատապարտել են դատարանի որոշումը` դատական նիստը որակելով որպես ներկայացում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: