Հայերեն   English   Русский  

Օբաման և Կաստրոն տարաձայնություններ ունեն Մարդու իրավունքների հարցերի շուրջ


  
դիտումներ: 693

Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննարկել են երկու երկրներում Մարդու իրավունքների հիմնահարցերը` ներառյալ Գուանտանամո բանտի և Կուբայի քաղբանտարկյալների խնդիրները: Այս մասին հայտնում է BBC-ն:

Պատմական մամուլի ասուլիսի ժամանակ Կաստրոն հայտարարել է, որ եթե իրեն տրամադրեն քաղբանտարկյալների ցուցակները, նա պատրաստ է ազատ արձակել նրանց: Ի պատասխան` Սպիտակ տունը հայտարարել է, որ բանտարկվածների ցուցակը վաղուց է տրամադրվել Կուբայի իշխանություններին: Ըստ ԱՄՆ-ի` Կաստրոն բանտարկյալներին չի դիտարկում որպես այլախոհներ:

Ռաուլ կաստրոն ասել է, որ միայն առևտրային էմբարգոյի վերացումը բավարար չէ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար: Նա ավելացրել է, որ Գուանտանամոյի բանտը պետք է փակվի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: