Հայերեն   English   Русский  

​A320 ինքնաթիռի ենթադրյալ առևանգչի կինը հայտարարել է, որ ամուսինը ինքնաթիռ չի առևանգել


  
դիտումներ: 2227

Այսօր առավոտյան EgyptAir ավիաընկերությանը պատկանող օդանավի ենթադրյալ առևանգչի՝ ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Իբրահիմ Սամահիի կինը հերքել է տարածված տեղեկությունը, որ ամուսինն է առևանգել ինքնաթիռը: Գրում է Russian.rt.com-ը:

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պրոֆեսորի կինը հայտարարել է, որ իր ամուսինը երբևէ Կիրպրոսում չի եղել և երբևէ կիպրոսցի կին չի ունեցել:

Կնոջ խոսքով՝ ԶԼՄ-ներում տարածված ինքնաթիռի ենթադրյալ առևանգչի լուսանկարում իր ամուսինը պատկերված չէ:

Նա հայտնել է, որ իր ամուսինը՝ Իբրահիմ Սամահան, առևանգված ինքնաթիռի ուղևորներից է եղել և ազատ արձակված ուղևորների հետ արդեն լքել է այն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: