Մի վախեցեք, ձեր նկատմամբ քրեական պատասխանատվությունը այդքան շուտ չի կիրառվի. Զարուհի Փոստանջյանը պատգամավորներին
Փոստանջյանը չբացառեց հնարավորությունը, որ անգամ սահմանված լինելու դեպքում դրույթները չեն կիրառվի ու կարգազանցներն անպատիժ կմնան:
՛՛Այսօր
ունենք փաստաթուղթ, որով հստակ նշված է, որ Սուրիկ Խաչատրյանը անգամ
դատապարտված է եղել տարբեր հանցանքների համար՝ սահմանված ՀՀ քրեական
օրենսգրքով: Այսօր պրոցեսի ընթացքում է գտնվում մի գործ, որով նրան
մեղադրում են սպանության մեջ: Եվ այդ մարդն այսօր նշանակվել է մարզպետ՛՛:
Փոստանջյանը
նշեց, որ ոչ երաշխիքներ ունի, ոչ էլ հույս, որ առաջարկված դրույթները
հանրությանը օգուտ կտան, բայց ամեն դեպքում առաջարկել է:
՛՛ Իրար տեղ քվեարկելը տգեղ երեևույթ է և պետք է կանխել: Խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին՛՛,- եզրափակեց նա: