Հայերեն   English   Русский  

Ֆրանսիան և Գերմանիան սատարում են ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրի կնքմանը


  
դիտումներ: 1450

Ֆրանսիան և Գերմանիան մտադիր են շարունակել ԵՄ-ի և Թուրքիայի միջև ասոցացման համաձայնագրի կնքմանն ուղղված քայլերը, անկախ այն բանից, որ Նիդերլանդների քաղաքացիները դեմ են քվեարկել պայմանագրին:

Այս մասին հայտարարել է Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ երկու երկրներն էլ կողմ են համաձայնագրի կնքմանը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև Եվրոպայի տնտեսությանը, հարկային դաշտին, ահաբեկչության դեմ պայքարին և միգրացիոն ճգնաժամին վերաբերող հարցեր: Օլանդը և Մերկելը շեշտել են ԵՄ-ի արտաքին սահմաններն ավելի անվտանգ դարձնելու կարևորությունը` նշելով, սակայն, որ անհրաժեշտ է կրկին բացել երկրների միջև սահմանները, որոնք ավելի վաղ փակվել են:

«Անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև մարդկանց վստահությունը վերականգնելու համար մենք պետք է ցույց տանք, որ կարող ենք վերահսկել մեր արտաքին սահմանները»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: