Հայերեն   English   Русский  

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է ներկայացրել


  
դիտումներ: 1408

Կիրակի օրը տեղի ունեցած հեռուստատեսային ուղերցի ժամանակ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու որոշման մասին:

Euronews-ի հաղորդմամբ Յացենյուկը քաղաքական գործիչներին մեղադրել է այն բանում, որ վերջիններս ի վիճակի չեն եղել «իրական փոփոխություններ» իրականացնել երկրում: Շատերն էլ նրա ղեկավարած կառավարությանը մեղադրում են անգործության և կոռուպցիայի մեջ:

Սպասվում է, որ վարչապետն իր հրաժարականի որոշման մասին խորհրդարանին կհայտնի երեքշաբթի օրը:

Հիշեցնենք, որ Յացենյուկը Ուկրաինայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2014թ. փետրվարին, երբ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնանկ արվեց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: