Հայերեն   English   Русский  

Ուկրաինան նոր վարչապետ ունի


  
դիտումներ: 1095

Հինգշաբթի օրը Ուկրաինայի խորհրդարանի քվեարկության արդյունքում Գերագույն ռադայի նախագահ Վոլոդիմիր Գրոյսմանը նշանակվել է երկրի վարչապետ: Այժմ Գրոյսմանը կարող է նոր կառավարություն կազմել, ինչը կլինի երկրի կառավարման համակարգում ամենամեծ փոփոխությունը 2014թ.-ից հետո:

Euronews-ի հաղորդմամբ քվեարկությունից առաջ ապագա վարչապետը հայտարարել է, որ ինքը ցույց կտա, թե ինչ է նշանակում երկիր կառավարել: Գրոյսմանի թեկնածությանը կողմ են քվեարկել 450 պատգամավորներից 257-ը: Նույն նիստի ժամանակ վերջնականապես հաստատվել է արդեն նախկին վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի դիմումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: