Հայերեն   English   Русский  

Հայ 5 բռնցքամարտիկներ վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում են


  
դիտումներ: 698

Թուրքիական Սամսուն քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Ապրիլի 13-ին հայ մարզիկները պայքարում էին կիսաեզրափակչի ուղեգրերի համար:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթեց Գերմանիան ներկայացնող Չերակիս Կրիստոսի ն, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը առավելության հասավ իտալացի Վիչենցո Պիցարդիի նկատմամաբ, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը ուժեղ էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Չիրուս Պատինսոնիից, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը հաղթեց թուրք Իբրահիմ Գոկցեկին:

Ավելի վաղ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն էր նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր, իսկ 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը պարտվել էր քառորդ եզրափակչում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: