Հայերեն   English   Русский  

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Թուրքիայում


  
դիտումներ: 1254

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթեց Իտալիան ներկայացնող Մանուել Կապային և դուրս եկավ եզրափակիչ` միաժամանակ ապահովելով բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջին օլիմպիական ուղեգիրը: Այս մասին հաղորդւոմ է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Ապրիլի 15-ին ռինգ են դուրս գալու նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: