Հայերեն   English   Русский  

Հայկական զինուժի կորուստները 2014-ի սեպտեմբերին. Ռազմինֆո


  
դիտումներ: 1553

Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի սեպտեմբերի 1-ից 30-ն ունեցել է 3 զոհ և 13 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 1-ով։

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:

Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։
Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։
Կորուստներ
2014 թվականի օգոստոս ամսվա 3 կորուստներից 1-ը մարտական է, 2-ը՝ ոչ մարտական։ Մարտական կորուստը գրանցվել է Պաշտպանության բանակում, իսկ ոչ մարտականները՝ ՀՀ ՊՆ զորամասերում։
Մարտական կորուստներ
-Սեպտեմբերի 18-ին ժամը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհվել է 1990 թվականին ծնված զինծառայող Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: Ավագ լեյտենանտ Մհեր Հակոբյանը Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ոչ մարտական կորուստներ
-Սեպտեմբերի 8-ին ՊՆ զորամասերից մեկի ավտոհավաքակայանի շինության ետնամասում հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի դին: Զինծառայողը ծնվել է 1992-ին, զորակոչվել է 2013-ին Մաշտոցի զինկոմիսարիատից: Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնում) 1-րդ մասի հատկանիշներով։ Պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանը:
-Սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի «Գազ-66» մակնիշի ավտոմեքենան` նույն զորամասի զինծառայողների ստորաբաժանումը մշտական տեղակայման վայր տեղափոխելու ճանապարհին՝ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով մեքենան վարող կապիտան Պավլիկ Նիկոլայի Մանուկյանը տեղում մահացել է:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: