Հայերեն   English   Русский  

Ուկրաինայում դպրոցի և ավտոբուսի ռմբակոծությունից 10 մարդ է զոհվել


  
դիտումներ: 927

Չորեքշաբթի առավոտյան Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում ռումբ է պայթել, որի հետևանքով զոհվել է չորս մարդ:

Ռումբները հարվածել են նաև հանրային ավտոբուսի, որի հետևանքով ավտոբուսի ներսում և դրա մոտակայքում զոհվել է վեց մարդ:

Դոնեցկի 57-րդ դպրոցի մոտակայքում ռումբի պայթյունից երեխաներ չեն զոհվել:

Զոհված չորս մարդկանց ինքնությունները չեն հրապարակվել:
Չորեքշաբթի օրը այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում դպրոցական առաջին օրն էր: Չնայած դպրոցների մեծ մասը չորեքշաբթի օրը բացվել են, այնուամենայնիվ տարածաշրջանի 150 դպրոցներից չորսը ռմբակոծության պատճառով փակ են եղել:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: