Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել Թուրքիայում չայցելել մարդաշատ վայրեր


  
դիտումներ: 744

ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց նոր ահաբեկչական հարձակման հնարավոր սպառնալիքի պատճառով: Այս մասին գրում է թուրքական «Հուրիյեթ» թերթը:

Ըստ թերթի՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը համապատասխան էլեկտրոնային ծանուցում է ուղարկել՝ կոչ անելով, որ նահանգների քաղաքացիները չայցելեն մարդաշատ վայրեր, այդ թվում խոշոր զբոսաշրջային կենտրոններ, ինչպես նաև Թուրքիայի հարավարևելյան շրջաններ:

Մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում մահացել էր 37 մարդ, վիրավորվել՝ 125-ը: Պայթյունի պատճառ հանդիսացել էր ականապատ ավտոմեքենան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: