Հայերեն   English   Русский  

Կետչուպ (Օֆիկ)


  
դիտումներ: 12258

Ժպտացիք, հաստատ: Մենք սովորություն ունենք դուր եկած բաղադրատոմսն անվանելու աղբյուրի անունով: Ահա, այս բաղադրատոմսն էլ մի պայծառ կնոջ գզրոցից է, որ ցանկանում ենք ձեզ փոխանցելով հիշատակել այդ բարի կնոջը:

Սա իսկապես հրաշալի կետչուպ է, որը ոչ միայն չի տարբերվում վաճառքում եղածներից, ավելին. համեղ է ու քանակով էլ շատ է ստացվում: Կարող եք պահածոյացնել ու բացել այն , երբ ցանկանաք;

Բաղադրությունը
6 կգ լոլիկ
կես կգ թթու խնձոր
1 կգ կարմիր բիբար (կեսը կծու` ցանկության դեպքում)
1 կտոր դարչին
20 հատ մեծ հոտավետ պղպեղ
10 մեխակ
1 սուրճի բաժակ քացախ
300 գ շաքարավազ
10 թ/գդալ աղ, 1 թ/գդալ սև պղպեղ
օսլա 2-4 ճ/գդալ :
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները մանր կտրատել ու եփել (նաևդարչինը) 2-3 ժամ, ապա մետաղական ցանցով ամբողջ եփվածքը տրորել, լցնել ստացվածը կաթսայի մեջ ու կրկին եփել: Եռալուց հետո ավելացնել շաքարավազը, աղը, սև պղեղը, ապա օսլան բացել մեկ բաժակ սառը ջրով, լցնել ամբողջ խառնուրդի վրա, շարունակել եփը: Կես ժամից արդեն այն պատրաստ է, կարելի է տաք-տաք լցնել ախտահանված ապակյա տարրաների մեջ ու պահածոյացնել: Հետագայում արդեն, բացած բանկան պետք է սառնարանում պահել:
Բարի ախորժակ




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: