Հայերեն   English   Русский  

ԵՏՄ-ն կարգելափակի Էներգակիրների այլընտրանքային ճանապարհը դեպի Հայաստան . տնտեսագետ


  
դիտումներ: 1178

«Ներկայումս տնտեսական զարգացումներից խոսելիս պետք է հաշվի առնել, որ այսօր կարևոր են թե ներքին, թե արտաքին պայմաններն են կարևոր: Արդեն մեկ տարի է, ինչ որոշում է կայացվել անդամագրվելու Մաքսային միությանը, իսկ հետո` նաև Եվրասիական տնտեսական միությանը: Սա ոչ միանշանակ տարրեր է պարունակում. մենաշնորհների դեմ պայքար, նոր շուկաների ձեռքբերում», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը` ընդգծելով, որ միևնույն ժամանակ քննարկվում է հարկային դաշտի առողջացման հիմնախնդիրը:

Ըստ տնտեսագետի` ԵՏՄ-ին անդամակցությանը Հայաստանը թեև տեխնիկական առումով պատրաստ է, սակայն գլոբալ առումով դա կասկածելի է: « Ավելի գլոբալ առումով մենք կարող ենք ունենալ երկու ծայրահեղ սցենարներ՝ կարող ենք աշխատատեղերի կորուստ ունենալ, սակայն կբազմապատկվի սպառման շուկան: Սա շատ կարևոր ցուցանիշ է, և պետք է պատրաստ լինենք ու կարողանանք ճիշտ օգտագործել այս պահը», - նշեց Մանասերյանը: Նրա կարծիքով` Միությունը հնարավորություն կտա ավելի մեծ ուժերով պայքարել մենաշնորհների դեմ, քանի որ դրսից թափանցող ընկերությունները ավելի հզոր են, քան ներքին մենաշնորհային ընկերությունները:
ԵՏՄ-ին անդամագրվելու դեպքում բացասական հանգուցալուծում կարող է լինել էներգակիրների հարցում. «Էներգակիրների այլընտրանքային ճանապարհը դեպի Հայաստան կարգելափակվի: Եթե անգամ Հայաստանը երրորդ երկրից ներմուծի էներգետիկա, ապա ներմուծման սակագինն այլևս ինքը չի որոշելու: Սա կորոշեն ԵՏՄ անդամ երկրները և Հայաստան այլևս չի կարողանա այս ոլորտում վարել սեփական քաղաքականություն»:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: