Հայերեն   English   Русский  

Վիագրան կարող է տեսողության կորստի պատճառ դառնալ


  
դիտումներ: 1821

Վիագրան կամ էլ սիլդենաֆիլն այսօր էրեկցիայի խանգարման դեպքում կիրառվող աենապոպուլյար դեղն է: Այն օգտագործում են նաև գաստրոպարեզը և թոքային արթերիալ հիպերտենզիան բուժելու նպատակով: գ

Սակայն, վերջին ուսումնասիրություններով հայտնաբերվել է այդ դեղամիջոցի կողմնակի` բացասական ազդեցությունը տեսողության վրա, հաղորդում է Science World Report-ն:

Դեղամիջոցը խոչընդոտում է լուսային ազդանշանները ցանցաթաղանթից գլխուղեղին փոխանցող ֆերմենտների գործունեությանը: Դա հատկապես վտանգավոր է աչքի ժառանգական ախտաբանությամբ մարդկանց դեպքում, ինչն էլ կարող է տեսողության կորստի` պիգմենտային ռետինիտի հանգեցնել:
Մարդը կարող է նորմալ տեսողություն ունենալ սակայն այդ գենը կրող լինել`չկասկածելով անգամ դրա մասին: Մինչդեռ նման մուտացիա բավականին հաճախ է հանդիպում, մոլորակի գրեթե յուրաքանչյուր հիսուներորդ բնակչի մոտ: Պիգմենտային ռետինիտն ի հայտ է գալիս այն դեպքում, եթե օրգանիզմում փոփոխված գենի 2 պատճան կա:
Վիագրայի չափաքանակի գերազանցումը բացարձակ առողջ մարդկանց տեսողության ժամանակավոր կորստիկարող է հանգեցնել: Առաջանում են կողմնակի ազդեցություններ` լույսի նկատմամբ գերզգայնության, գունընկալության խանգարման, ինչպես նաև տեսողության մշուշման տեսքով: Գիտնականները կարծում են, որ բժիշկները Վիագրա նշանակելիս պետք է հաշվի առնեն կուրության զարգացման հավանականությունը:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: