Գյումրեցի դյուցազնը վերադառնում է
“Արդեն 6 ամիս է մարզվում եմ, պատրաստվում եմ հուլիսին Հայաստանի գավաթի առաջնությանը, դրանից հետո` հոկտեմբերին, աշխարհի առաջնությանը, - ankakh.com-ին փոխանցեց ծանրորդը: - Բուժմանս համար երկար ժամանակ պահանջվեց: Սկզբում ճիշտ ուղու վրա չէինք, տարբեր տեղեր բուժման կուրսեր անցա, բայց անօգուտ, հետո, երբ գնացի Մոսկվա` պրոֆեսորի մոտ, առաջարկեց վիրահատություն, ուրիշ ոչ մի բուժում: Վիրահատությունից մեկ ամիս հետո լրիվ վերականգնվել եմ”: Գևորգը Մոսկվայում վիրահատվել է հոկտեմբերին, և ինչպես ինքն է նշում` 1-1.5 ամիս անց լիարժեք մարզավճակում կլինի:
Գևորգն այժմ նախապատրաստվում է Հայաստանի գավաթին և նպատակադրվել` Գյումրի բերել աշխարհի չեմպոնի տիտղոսը:
“Կարևորը Հայաստանի գավաթում բարձր արդյունքով հաղթելն է. բայց հաղթել չի
նշանակում քեզանից թույլ մարզիկին գերազանցել, այլ պետք է աշխարհի,
Եվրոպայի առաջնություններում քո բարձրացրած արդյունքները կրկնես”, - ասում է
մարզիկը:
Արդեն երրորդ տարին է լրանում, երբ Գևորգը Հայաստանի
ծանրամարտի հավաքականի կազմում միջազգային առաջնություններում հանդես չի
եկել, և նշում է, որ շատ է կարոտել մրցահարթակն ու ծանրաձողը: Այս դադարի
ընթացքում լուրեր տարածվեցին, թե Գևորգն ու Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը
նեղացած են հավաքականից ու ֆեդերացիայից: Մարզիկը դա բամբասանքներ որակեց.
“Խոսակցություն եղավ, որ մեզ հավաքականից հանել են. այդ մասին էլի եմ ասել`
հավաքականից ոչ ոք չի կարող հանել կամ հավաքական մտցնել, ով ուզում է
լինի: Հավաքականի կազմ մտցնելը պաշտոն չէ, որ հանեն ու նշանակեն:
Հավաքականի կազմ մտնում է այն մարզիկը, որը Հայաստանի առաջնությանը կգրավի
առաջին տեղը. այսինքն, դա կախված է մարզիկից: Թույլ մարզիկին կարող են
հավաքականի կա՞զմ մտցնել, չի լինի”:
Նույն ժամանակահատվածում շատերն
էին նշում, թե Գևորգն այլևս հավաքական չի վերադառնա, քանի որ լավ
առաջարկներ է ստացել այլ երկրի դրոշի ներքո հանդես գալու համար: “Այլ
երկրից առաջարկներ միշտ եմ ստացել, ոչ թե Անթալիայում տեղի ունեցած
առաջնությունում իմ անհաջողությունից հետո: Հիմա էլ կան առաջարկներ: Բայց
չեմ համաձայնվում. ինձ թվում է` համաձայնելը սխալ է”, - ասում է մարզիկը,
ու միևնույն ժամանակ փաստում, որ դրսում պայմանները շատ ավելի լավն են` թե’
ֆինանսական, թե’ մնացած բոլոր առումներով:
Լինել օլիմպիական խաղերի
մեդալակիր, հետո ունենալ նման անհաջողություն, արդյոք հուսահատություն չի
ապրել հարցին` Գևորգը նշեց. “Օլիմպիական խաղերից առաջ արդեն հուսահատված
էի, որովհետև շատ լավ մարզավիճակում էի, բայց օլիմպիական խաղերից մեկ ամիս
առաջ ոտքի վնասվածք ստացա: Մինչև վերականգնվեցի` խաղերին մասնակցելու
ժամանակը հասավ, և դա էր պատճառը, որ բավարարվեցի երրորդ տեղով: Ես
օլիմպիական խաղերին գնացել էի հենց ոսկե մեդալի համար: Դրանից հետո մեջքիս
վնասցվածքը, և, անշուշտ, հուսահատվել էի, դժվար էր այդ ապրումները
հաղթահարել, բայց, փառք Աստծո, հիմա ամեն ինչ լավ է”:
Ասում են`
ծանրորդը 25-27 տարեկանից հետո պետք է հրաժեշտ տա կարիերային, որին Գևորգը
բնավ համաձայն չէ. “Տարիքը նշանակություն չունի: 15 տարի առաջվա մեր
հավաքականի հիմնական կազմում էին Խաչատուր Քյափանակցյանը, և էլի շատերը, որ
30-ից բարձր տարիք են ունեցել: Քյափանակցյանը 34 տարեկանում աշխարհի
ռեկորդ էր սահմանել: Մինչև 35-36 տարեկան շատ մարզիկներ են եղել, որ բարձր
արդյունքներ են ցույց տվել”:
Որպես սպորտի մարդ, ով երկար տարիներ այս
ոլոտում է, Գևորգ Դավթյանը դժվարանում է մեկնաբանել վերջին տարիների մեր
ծանրամարտի հավաքականի անհաջողությունների պատճառները: “Առաջին հերթին պետք
է ձգտում, աշխատասիրություն լինի, երևի դա է պակաս շատերի մեջ:
Մասնագետներ են պետք, հոգեբանական կարիք էլ ունի թիմը: Հավաքականի
ելույթներին միշտ հետևում եմ, վնասվածքներ են շատ տեղի ունենում: Օրինակ
մեր Տիգրան Գ.Մարտիրոսյանը, արդեն երկրորդ անգամն է վնասվածքի պատճառով
չմասնակցեց կարևոր մրցումների` օլիմպիական խաղերին ու այս տարվա Եվրոպայի
առաջնությանը: Այսինքն, պետք է լուրջ բժիշկ, մեր թիմը սպորտային բժիշկ
չունի: Մյուս երկրները զարմանում են, որ մենք սպորտային բժիշկ չունենք:
Այնտեղ ամեն թիմում 3-4 հատ բժիշկ կա, մեզ մոտ` մեկն էլ չկա: Հոգեբան չկա:
Այս բացերը լրացնում են գլխավոր մարզիչը, անձնական մարզիչները, որի`
ծնողները: Օրինակ իմ կողքին միշտ կանգնած են եղել հայրս, եղբայրս, ովքեր ևս
ծանրամարտով են զբաղվել, անձնական մարզիչս`Վահան Բիչախչյանը:
Հայկական
ծանրամարտին մեծ կորուստ էին Աշոտ Մխիթարյանն ու Խաչատուր Քյափանակցյանը.
այսօրվա անհաջողություններիում պատճառներից մեկը”:
Գևորգը մարզվել և
շարունակում է մարզվել Գյումրիում, անձնական մարզիչն է Վահան Բիչախչյանը:
Ծանրամարտում է 11 տարեկանից, և գրեթե 20 տարի հանդես է գալիս այս
մարզաձևում: Սակայն դահլիճը, որտեղ մարզվում է Գևորգ Դավթյանը, ինչպես
մարզիկն է ասում, ունի ոչ “նորմալ պայմաններ”, դա սպորտի նորանշանակ
նախարար Յուրի Վարդանյանի անվան դպրոցն է. “Հաջորդ տարի հիմքից նոր դահլիճ է
կատռուցվելու, որքան ես եմ տեղյակ”, - ավելացնում է ծանրորդը:
Նշենք, որ Գևորգ Դավթյան այն մարզիկներից է, ով ամեն տարի հաղթական դափնին ուսերին է վերադառնում հայրենի քաղաք:
Իր կարիերայում Գևորգը նվաճել է.
1997թ.` պատանիների Եվրոպայի երրորդ կարգի մրցանակ:
1998թ., 1999թ.` Եվրոպայի պատանիների չեմպիոն:
2001թ.` երիտասարդների աշխարհի չեմպիոն:
2003թ.` երիտասարդների աշխարհի 3-րդ կարգի մրցանակ,
2003թ.`մեծահասակների աշխարհի փոխչեմպիոն:
2006թ.` Եվրոպայի մեծահասակների չեմպիոն:
2007թ.` Եվրոպայի մեծահասակների չեմպիոն:
2007թ.` աշխարհի փոխչեմպիոն:
2008թ.` Պեկինի օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր:
Առջևում 2013թ. աշխարհի չեմպիոնի մրցանակն է: