Գիտնականները պարզել են, թե ինչով է ճարպակալումը վտանգավոր
դիտումներ: 2907
Գիտնականները 44 տեսակի հյուսվածքներից ընտրություն են կատարել, որոնց թվում ճարպակալումով տառապող մարդկանց ուղեղի և ներքին օրգանների բջիջներ: Սակայն EurekAlert! կայքի փոխանցմամբ՝ հետազոտության շրջանակներում նաև ճարպակալման խնդիրներ չունեցող անձինք են ներառված եղել:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ մարմնի կշիռի պաթոլոգիական փոփոխության դեպքում բոլոր տեսակի հյուսվածքներում գեների փոփոխություններ է նկատվում: Գիտնականների կարծիքով՝ իրենց բացահայտումը ապացուցում է, որ ճարպակալումը համակարգային հիվանդություն է հանդիսանում, որն իր մեջ քրոնիկ բորբոքում է ներառում: