Հայերեն   English   Русский  

Հոգևոր առաջնորդները կայծակնահար են եղել


  
դիտումներ: 1219

Կոլումբիայի հյուսիսում Վիվա համայնքի հոգևոր առաջնորդների հանդիպման ժամանակ կայծակնահարությունից 11 մարդ է մահացել:

Ողբերգությունը կատարվել է Սյերա-Նևադա-դե-Սանտա-Մարտա լեռնալանջին, Մադալենա մարզում: Կայծակնահարության պահին նրանք բացասական էներգիայի արտացոլման ծես էին կատարում:

«Հավաքի ժամանակ կայծակը խփել է հենց այն տեղին, որտեղ մարդիկ էին հավաքված: Զոհվել է 11, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել 15 մարդ»,- հայտնել է ազգային օմբուդսմենը:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: