Եթե Հայաստանը դեմ գնար Ռուսաստանին, կարող էր կրկնվել Ուկրաինայի սցենարը. քաղաքագետ
Քաղաքագետը գտնում է, որ որևէ գլոբալ ֆորսմաժորի բացակայության դեպքում Հայաստանն
արդեն հունվարի 1-ին Եվրասիական տնտեսական միության անդամ կլինի: «Դա տնտեսական և տարածաշրջանային առումով մեծ նշանակություն ունի: Բնականաբար գլխավոր
քննադատությունը կապված է Արցախյան հիմնախնդրի հետ: ես գտնում եմ, որ սեպտեմբերի 3-ի որոշումը պայմանավորված
էր հենց Արցախյան հարցով», - նշեց նա:
Ներկայումս հասարակությունը ակտիվորեն
քննարկում է այն հարցը, թե արդյոք Հայաստանը
կներգրավվի այդ գործընթացին Արցախի հետ միասին. «Արդյոք կդրվի մաքսային կետ ՀՀ-ի և
Արցախի միջև: Սակայն պետք է հիշել, որ 1992 թվականից ի վեր, երբ Հայաստանը միացավ ՄԱԿ-ին,
նա բոլոր ինտեգրումային գործընթացներին մասնակցում է Հայաստանի Հանրապետության ճանաչված
տարածքներով:, սակայն իրականում բոլորի համար էլ հասկանալի է, որ այդ կազմի մեջ մտնում
է նաև Արցախը: Որևէ սահմանափակումներ Ղարաբաղի և Հայաստանի միջև չկան: Եթե անցակետերը
լինեն, դրանք կկրեն ֆորմալ բնույթ, սակայն մյուս կողմից Արցախի անկախ պետականությունը
փաստող ևս մեկ ապացույց կլինեն», - ասաց Սերգեյ Մինասյանը:
Նա նշեց, որ ռազմաքաղաքական առումով
Ռուսաստանը կլայնացնի իր անվտանգային օղակը Հայաստանի վրա: Դա կանդրադառնա ռազմատեխնիկական
համագործակցության վրա, ինչը մեծ ազդեցություն կունենա հրադադարի պահպանման վրա: Պատերազմը
Արցախում չի վերսկսել ռազմատեխնիկական բալանս շնորհիվի, որն այժմ առկա է կողմերի միջև: