Հայերեն   English   Русский  

Մոսկվան Նադյա Սավչենկոյին կհանձնի Ուկրաինային


  
դիտումներ: 921

Չորեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկնել է ՌԴ ուկրաինացի զինծառայող Նադյա Սավչենկոյին հայրենիք վերադարձնելու և փոխարենը երկու ռուս զինծառայողների Ռուսաստանին հանձնելու նպատակով: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Պորոշենկոյի օդանավում են ռուսական հատուկ նշանակության ուժերի սպաներ Եվգենի Երոֆեևը և Ալեքսանդր Ալեքսանդրովը, որոնք ձերբակալվել են Ուկրաինայում գաղտնի գործողություններ իրականացնելու ժամանակ: Պլանի համաձայն` Պորոշենկոն պետք է վերադարձնի երկու սպաներին` փոխարենը ստանալով Սավչենկոյին:

Արևմտյան երկրները բազմիցս կոչ են արել Կրեմլին ազատ արձակել Սավչեկոյին, որն ազգային հերոս է դարձել իր հայրենիքում: Վերլուծաբանների կարծիքով Մոսկվայի նման քայլը կնվազեցնի լարվծությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ինչը շատ կարևոր է, քանի որ շաբաթներ անց ԵՄ-ը պետք է որոշում կայացնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու կամ վերացնելու մասին:

Հիշեցնենք, որ Սավչենկոն մեղադրվել է արևելյան Ուկրաինայում երկու ռուս լրագրողների սպանության մեջ: Ռուսաստանում նրան դատապարտել են 22 տարվա ազատազրկման: Բանտում գտնվելու ժամանակ նա ընտրվել է Ուկրաինայի խորհրդարանի անդամ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: