Հայերեն   English   Русский  

Վովա Վարդանով. Այդ 700-800 հեկտարը մեծ մարտավարական եւ օպերատիվ նշանակություն ունեն


  
դիտումներ: 6456

Օգտագործվող տարածքները, որոնք հիմա հայկական կողմի ձեռքում չեն, հյուսիսում եւ հարավում կազմում են 20 եւ 30 հեկտար: Այդ մասին մայիսի 25-ի մամուլի ասուլիսին հայտնել է ղարաբաղյան պատերազմի մասնակից, Կենտրոնական հրամանատարության հետախույզ, հետախույզների հատուկ նշանակության դիվիզիայի հիմնադիր եւ հրամանատար Վովա Վարդանովը՝ պարզաբանելով, որ խոսքը խրամատների գոտու մասին է,տեղեկացնում է news.am-ը:

Նրա խոսքով՝ այդ տարածքները հակառակորդի ձեռքում են ժամանակավորապես: «Մենք դրանք չենք կորցրել: Մենք դրանք կկորցնենք միայն այն ժամանակ, երբ համակերպվենք այդ մտքի հետ: Այդ մտքի հետ համակերպվել չի կարելի», - ասել է Վարդանովը:

Այն 700-800 հեկտարը, որոնց մասին շատ են խոսում, խրամատների միջեւ չեզոք գոտին է: «Իհարկե դրանք կարեւոր մետրեր են: Բնականաբար մի դիրքը չի կարող կարեւոր ռազմավարական նշանակություն ունենալ, բայց դա միանշանակ հսկայական մարտավարական եւ օպերատիվ նշանակություն ունի, քանի որ նրանք տեսնում են Թալիշ գյուղի ուղղությամբ թիկունքի մեր դիրքերը: Մարտավարական տեսակետից նրանք կարող են ոչնչացնել մեր տասնյակ զինծառայողներին»,- ասել է Վովա Վարդանովը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: