Հայերեն   English   Русский  

Տասնյակ զոհեր Բաղդադում որոտացած պայթյունների հետևանքով


  
դիտումներ: 817

Իրաքի ոստիկանությունը և առողջապահության նախարարությունը հաղորդել են, որ երկուշաբթի օրը մայրաքաղաք Բաղդադում իրականացված պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորվել` 50-ը: Այս մասին հայտնում է Reuters լրատվականը:

Պայթյուններից երկուսն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները Բաղդադի` շիաներով բնակեցված Շաաբ թաղամասում և Թարմիյա թաղամասի ոստիկանատան մոտ:

Հարձակումներն իրականացվել են այն ժամանակ, երբ Իրաքի կառավարական զորքերը մի քանի ճակատով գործողություններ են իրականացնում Ֆալուջայում` քաղաքը ԻՊ-ից ազատագրելու նպատակով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: