Հայերեն   English   Русский  

Թուրքական և հայկական ձկնամթերքի միջև խիստ մրցակցություն է սկսվել ռուսական շուկայում. Ա. Աթոյան


  
դիտումներ: 1365

«Ռուսական շուկայում հայկական ձկներըի քանակը նվազել է: Թուրքական ձկնամթերքը ճնշում է հայկականին ռուսական շուկայում», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնարտադրողների և ձկնարդյունաբերողների միասնություն» հ/կ-ի նախագահ Արթուր Աթոյանը:

Նա բացատրում է սա այն հանգամանքով, որ թուրքական ձկները ավելի էժան են. «Թուրքական լրատվամիջոցների և գիտնականների որոշ մասսա վերջերս հայտարարություն արեց, ըստ որի` թուրքական ձկնամթերքը ռուսական շուկայում մրցակից չէ հայկական ձկնամթերքին և չի խանգարում դրա սպառմանը: Սակայն հայ մասնագետների կարծիքով դա այդպես չէ: Դա բավականին խիստ մրցակցություն է առաջացնում»:
Աթոյանի խոսքով` Թուրքական ձուկը պետական աջակցության շնորհիվ ցածր ինքարժեք ունի: Տնտեսական բարեփոխումների ընթացքում պետությունը ռիսկերի պատասխանատվությունը իր վրա է վերցրել, որպեսզի տնտեսվարող տնտեսական ցնցումների մեջ չընկնի: «Լավ կլիներ, որ մենք էլ թուրքերից օրինակ վերցնենք այդ հարցում», - ընդգծեց Աթոյանը:
Հատկանշական է, որ թուրքական ձկնարտադրողները փորձել են վաճառել իրենց ձկների ներկայացնելով որպես հայկական, քանի որ հայկական ձկները համարվում են բարձ որակի արտադրանքներ: «Հայկական կողմը երեք նման դեպք է արձանագրել և թուրք տնտեսվարողներին զգուշացրել, որ կրկնվելու դեպքում գործը կտեղափոխվի իրավական դաշտ:Վերջին նման դեպքը արձանագրվել էր 9 ամսի առաջ», - հայտնեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարդյունաբերողների միասնություն» հ/կ-ի նախագահը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը ձկնարտադրության համար` Արթուր Աթոյանը նշեց, որ արտահանման առումով ոչ մի փոփոխություն չի լինի. նույն քանակով ձուկ կարտահանենք ռուսական շուկա. «ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում խնդիր կունենանք ձկան կերի ներկրման առումով: Մինչև այժմ մենք ներկրում ենք դա Եվրոպայից, որտեղ այն բավականին մատչելի է, իսկ Ռուսաստանում ստիպված կլինենք ավելի բարձր գնով ձեռքբերել: Մտավախություն կա, որ նման խնդիրներ կարող են ծագել», - նշեց նա:
Ձկնարտադրողը հավելեց նաև, որ Հայաստանում շատ է թառափի քանակը, սակայն այն չի սպառվում այլ շուկաներում, քանի որ ծանոթ չէ այդ երկրների քաղաքացիներին: «Սակայն համտեսելուց հետո շատ եվրոպացիներ գնահատում են դրա բարձր որակը: Դա սպառման մեծ պոտենցիալ ունի», - ասաց նա:
Հայկական ամենապահանջված ձուկը շարունակում է մնալ իշխանը:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: