Հայերեն   English   Русский  

Բոլիվուդյան երաժշտությունը «Իսլամական պետության» դեմ պայքարի միջոց


  
դիտումներ: 678

Բրիտանական հատուկ զորաջոկատները Բոլիվուդի երաժշտության միջոցով հոգեբանական ճնշում են գործադրում ԻՊ գրոհայինների վրա Հոգեբանական պատերազմի նման ռազմավարությունը նպատակ ունի հրահրել ծայրահեղականների զայրույթը և նվազեցնել նրանց գործողությունների արդյունավետությունը` հաշվի առնելով, որ նրանք երաժշտությունը «հավատուրացություն» և հակաիսլամական դրսևորում են համարում:

Այս մտահղացման մասին բրիտանացիներն իմացել են Պակիստանի հետախուզության սպաներից մեկից, որը պնդել է, թե մասնավորապես հնդկական երաժշտությունը կբարկացնի ահաբեկիչներին: Բոլիվուդի մեղեդիները, որոնք հաճախ հնչում են հնդկական ֆիլմերում, տարածված են նաև հարևան Պակիստանում: Գերազանցապես մուսուլմաններով բնակեցված Պակիստանի ուլտրա-պահպանողական շրջանակները արգելել են այդ երաժտշությունը հակակրոնական և անլուրջ լինելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: