Հայերեն   English   Русский  

Օլեանդր


  
դիտումներ: 5349

Օլեանդրը մշտադալար դեկորատիվ կիսաթուփ է, որը առատ ծաղկաբույլերով ծաղիկների շնորհիվ մեծ տարածում է գտել սենյակային ծաղկաբուծության մեջ: Ընտանիքը շատ աղքատ է. բաղկացած է 10 տեսակից:

Օլեանդր

Բույսի հայրենիքը մերձարևադարձային գոտիներն են և հանդիպում են Մարոկկոյում, Պորտուգալիայում, Չինաստանի հարավ-արևմտյան տարածքներում:

Օլեանդրն ունի նեղ, բայց մինչև 40սմ երկարության հասնող տերևներ: Ծաղիկներն արտակարգ գեղեցիկ են ու խոշոր ծաղկաբույլերով: Ծաղկաթերթիկները լինում են բաց դեղինից մինչև ալ կարմիր: Ծաղկման շրջանը ամառն է՝ հունիս-հուլիսը:

Բույսը լուսասեր է. սենյակում ամենահարմար տեղը հարավային լուսամուտներն են: Ամառը պետք է առատ ջրել, իսկ ձմռանը կարելի է պակասեցնել:

Օլեանդրը ջերմասեր է, բայց պահանջկոտ չէ խոնավության նկատմամբ, լավ է դիմանում չորային պայմաններին, բայց լավ չի տանում ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները:

Օլեանդրն ունի մի հետաքրքիր առանձնահատկություն: Գեղեցիկ ծաղիկներով այս բույսը թունավոր է: Այդ պատճառով խորհուրդ չի տրվում այն դնել այնպիսի սենյակում, որտեղ երեխաներ կան: Օլեանդրի հյութը պարունակում է թունավոր նյութեր, որն առաջին հերթին ազդում է նյարդային համակարգի վրա:

Օլեանդրը բազմացվում է ցողունային կտրոններով: Այն տեղափոխում են տարին մեկ անգամ՝ մարտ ամսին: Թաղարի խորքային հատվածը լավ կլինի լցնել խիճ կամ ավազ, որպեսզի ապահովի ջրի անցանելիությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: